Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 10-րդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. 10-րդ շաբաթ. tsnndatun.am

Եթե  դեռ չեք գրանցվել գինեկոլոգի մոտ հղիության կապակցությամբ, ապա շտապեք: Ովքեր ծանր են տարել առաջին եռամսյակը, ուրախ լուր ունեն՝ 2 շաբաթ հետո կանցնի տոքսիկոզը, կդադարի առավոտյան սրտխառնոցը և հղիի ընդհանուր վիճակը կբարելավվի: Արդեն հիմա, եթե հակացուցումներ չկան, կարող եք վերադառնալ սպորտին և ակտիվ կյանքին:

Պտղի զարգացումը

Այս շրջանում պտղի քաշը 4 գրամ է, երկարությունը` 31-42 մմ: Հիմնական օրգանները և համակարգերն արդեն ձևավորված են, և այդուհետ կընթանա միայն նրանց աճը: 10 շաբաթ անց պտղի զարգացման կտրուկ կասեցումն արդեն քիչ է հավանական: Երեխան այժմ նման է մարդու, ոչ թե շերեփուկի. վերջնականապես անհետացել են պոչը և խռիկային ճեղքերը: Երեխայի մոտ ձևավորվել են արմնկային հոդերը և նա արդեն կարող է ձեռքերը ծալել ու տարածել: Ձեռքերի և ոտքերի մատներին հայտնվել են փոքրիկ եղունգները, մաշկը պատվել է թեթև աղվամազով: Սկսում են գործել երիկամները, աղիները, գլխուղեղն ու լյարդը, ձևավորվել են գլխուղեղի կեղևի բոլոր շերտերը, և զգայուն սարքերն արդեն կարող են գրանցել փոքրիկի ուղեղային ազդակները: Տղաների ամորձիները 10-րդ շաբաթում սկսում են արտադրել տղամարդու տեստոստերոն հորմոնը:

Մոր վիճակը

Հորմոնների մեծ քանակը շարունակում է ազդել հղիի տրամադրության վրա, հնարավոր են գրգռվածության, կամ, հակառակը, ապաթիայի շրջաններ: Ամեն դեպքում, առաջին և ամենատագնապալի եռամսյակը մոտենում է ավարտին: Եթե բժիշկը երեխայի զարգացման որևէ շեղում չի նկատել, մեծ է հավանականությունը, որ հղիության հաջորդ շաբաթներն ավելի հարթ կընթանան: Չէ՞ որ դրանք ապագա մոր համար այլևս շատ բարդ չեն և ավելի քիչ են վտանգավոր պտղի համար:

Հղիության ընթացքում ֆիթնեսը ո՛չ միայն թույլատրելի է, այլև` օգտակար: Նույնիսկ փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արյունն ավելի է հարստանում թթվածնով, լավանում է նյութափոխանակությունը, ինչը դրական է ազդում ո՛չ միայն մոր, այլ նաև փոքրիկի ինքնազգացողության վրա: Հղիի համար շատ օգտակար են զբոսանքը, լողը, յոգան, հղիների հատուկ մարմնամարզական կոմպլեքսները, սակայն պետք է խուսափել մեծ ծանրաբեռնվածությունից, թռիչքներից:

Մինչև առաջին եռամսյակի վերջը ցանկալի է մեկ անգամ էլ այցելել բժշկին: Բանն այն է, որ մինչև 12 շաբաթը ՈՒՁՀ օգնությամբ պտղի չափերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ որոշել հղիության ժամկետը: 12 շաբաթականից հետո երեխայի չափերն արդեն որոշվում են գենետիկ նախատրամադրվածությամբ և այլ գործոններով , և հղիության ու ծննդաբերության նախնական ստույգ ժամկետները որոշելը փոքր-ինչ բարդ է:

Ի՞նչ անել

Նախապես  հոգալ, որպեսզի 11 շաբաթում կատարվի ՈՒՁՀ:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ